Սա պարզապես համերգ չի լինի․ կիրականանա այն երազանքը, որը ես կրել եմ իմ մեջ այդքան տարիներ. Արկադի Դումիկյանը՝ իր մեծ մենահամերգի մասին
Երգիչ Արկադի Դումիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում սպասվող իր մեծ մենահամերգին:
«Բարեկամներ, օգոստոսի 16-ը հատուկ օր է։
Օր, որի համար ես երկար ժամանակ աշխատել եմ՝ հավատքով, սիրով և մեծ ջանքերով։
Սա կլինի իմ ամենամեծ մենահամերգը։
Մնացել է ընդամենը մի քանի օր, և կիրականանա այն երազանքը, որը ես կրել եմ իմ մեջ այդքան տարիներ։
Սա պարզապես համերգ չի լինի։
Սա կլինի մի օր, որը մենք միասին կստեղծենք և կհիշենք հավերժ»,- գրել է երգիչը։