Մամուլ

Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Պետական այրեր,

Հարգելի դեսպաններ, հյուրեր,

Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական  Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին և բոլոր նրանց, որոնց նշեց ՀՀ նախագահը:

Հին հնդկական առակը հարց է բարձրացնում` ի՞նչն է ավելի շատ քան աստղերը և բնականաբար պատասխանում են. մտքերն են ավելի շատ, քան աստղերը:  Ընդ որում, նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության: Ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր և շրջադարձային երևույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը:

Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը:

Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի` աշխարհում և, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել