Սա ձեզ բոլորին դաս, որ հաջորդ ընտրություններին «Լուսավորի Հայաստանին» ձայն չտաք. Հայկ Գրիգորյան
Սա ձեզ բոլորին դաս, որ հաջորդ ընտրություններին «Լուսավորի Հայաստանին» ձայն չտաք։ «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսնում եք, թե պատգամավորին ու պաշտոնյաներին հետ կանչի ինստիտուտն ինչքան օգուտ կարող էր բերել, որ հիմա կարող էինք էս Գորգիսյանին ու Երևանի ավագանու էն Խաժակյանին հետ կանչել, որ ԱԺ-ում ու քաղաքապետարանում դատարկաբանությամբ չզբաղվեին ու բլոտի տերմինաբանությամբ ամբողջ օրն անիմաստ չխոսային։
Սա նաև ձեզ բոլորին դաս, որ հաջորդ ընտրություններին «Լուսավորի Հայաստան»-ին կամ դրա այլափոխված այլ տարբերակին ձայն չտաք, այնտեղ որտեղ Մարուքյան կա, Գորգիսյան, Խաժակյան ու սրանց խմբակիցները»։