Սա հայ ժողովրդին նվաստացնելու և ստորացնելու հերթական դրսևորումն է մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից. «Սասնա Ծռեր»
Սա հայ ժողովրդին նվաստացնելու և ստորացնելու հերթական դրսևորումն է: «Սասնա Ծռեր» համահայկական շարժումն արձագանքել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի շնորհավորանքին՝ Ռ. Քոչարյանի տարեդարձի կապակցությամբ.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդի դահիճներից, մեր ժողովրդին կեղեքած ու սպանած, մեր պետականությունը վաճառած Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Սա հայ ժողովրդին նվաստացնելու և ստորացնելու հերթական դրսևորումն է մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից։
Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ չունի ռազմավարական դաշնակից»: