Սա թյուրիմացություն է, որ իմ երեխաների հետ եղել է. Գայանե Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սա թյուրիմացություն է, որ իմ երեխաների հետ եղել է»,-ասաց Միքայելի ու Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը։
Նա նշեց, իր որդիներն ամեն կիրակի եկեղեցում ներկա են լինում պատարագի, կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգ դպրոցը, պարապում են, որպեսզի բուհ ընդունվեն։
Մայրն ասաց՝ երեխաներն ունեն առողջական տարբեր խնդիրներ։
«Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն իրականացվի։ Երեկ բաց նամակ եմ հրապարկել, տվեք ինձ հնարավորություն, որ ես խնամք տանեմ նրանց նկատմամբ տան պայմաններում՝ նաև որպես բժիշկ։ Կասկած ունեմ, որ Միքայելի մոտ էլ թոքաբորբ է»,-ասաց Գ. Մինասյանը։
Նա նշեց, հնարավոր է՝ համեստ չհնչի, բայց որդիները կիրթ, դաստիարակված տղաներ են, նրանց ճանաչողներն էլ դրա մասին վկայում են ու կվկայեն։
Մայրը նշեց, որ այսօր չի էլ հասցրել Դավիթի հետ հանդիպել, հանձնուք փոխանցել։
«Կադրերում ամեն բան կա, հրում են, ինքն ընկնում է, վեր է կենում։ Երեխա է, հրմշտոցի մեջ երևի … չգիտեմ, բոլոր կադրերը կան, թող անաչառ քննություն իրականացվի»,-ասաց նա։
Տիկին Գայանեն ևս մեկ անգամ ընդգծեց, որդիները որևէ քաղաքական ուժի, գործչի հետ կապ չունեն։
Հիշեցնենք, անցած կիրակի Ծաղկազարդ օրը պատարագւի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների ու անվտանգության աշխատակիցների մուտքից հետո տեղի է ունեցել միջադեպ, ինչի հետևանքով ձերբակալվեցին դպրոցահասակ երկու եղբայրները՝ Դավիթը և Միքայելը։ Միքայելը երեկ ազատ է արձակվել, Դավիթի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի քիչ անց։


