Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց նշված հասցե: Քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդում էին, որ տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը:
Վնասվածքը ծանր էր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:
Իսկ մինչ այդ Էրեբունու քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տվյալ, և դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է:
Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ:
Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են: