Սարիկ Մինասյանը կարող է նշանակվել ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է ընկերության Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀԷՑ–ից։
ArmLur.am-ի տեղեկություններով` Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու և այժմ քաղաքային ավագանու անդամ Սարիկ Մինասյանի նշանակել «Ղարս» մասնաճյուղի նոր տնօրեն։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Սարիկ Մինասյանն արդեն համաձայնել է ղեկավարել Գյումրու ՀԷՑ-ը:
ԶԼՄ–ն ավելի վաղ գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին: