Սարգսի և Մանոյի դստեր՝ Յանայի նոր տեսահոլովակն ու աղջկա նվերը հայրիկի 40-ամյակին
Սարգսի և Մանոյի դստեր՝ Յանայի նոր տեսահոլովակն ու աղջկա նվերը հայրիկի 40-ամյակին: Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ Յանա Sweet-ը, նոր տեսահոլովակ ունի «Մամա, պապա» երգի հիման վրա, որը լսարանի դատին կհանձնի դեկտեմբերի 19-ին՝ հայրիկի 40-ամյակի օրը:
Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:
Պարզվում է՝ տեսահոլովակի գաղափարից մինչև իրականում ընդամենը 2 օր է տևել: Ամեն ինչ վերջին պահին կազմակերպելու «վարպետ» Մանոն նկատեց, որ ամեն անգամ ավելի ու ավելի կարճ ժամկետներում է ինչ-որ բան կազմակերպում:
««Մամա-պապա» երգը վաղուց կար։ Ուզում էինք Յանայի տարեդարձի առթիվ տեսահոլովակ նկարահանել, սակայն նա հիվանդացավ, հետաձգեցինք։ Այդպես էլ մնաց։ Դեկտեմբերի 19-ին Սարգսի ծնունդն է, որոշեցինք պապային նվեր մատուցել: Քանի որ երգը թեմատիկ է, 2 օր առաջ մտահղացա, որ տեսահոլովակ նկարահանենք և նվիրենք Սարգսին։ Ունեինք ընդամենը 4 օր, քանի որ դեկտեմբերի 14-ին երկրից մեկնելու ենք, մինչև այդ պետք է մոնտաժն անենք»,- ասաց Մանոն ու հավելեց, որ 1 օրում ինքը մտածել է դստեր look-երը, Արփինե Կոշտոյանը կարել է դրանք:
Տեսահոլովակում Յանան կներկայանա 3 look-ով։ Նկարահանումները կայացել են տաղավարում, որտեղ Յանային բնորոշ գունավոր տրամադրություն էր: Փոքրիկ երգչուհին հիմնականում նկարահանվում էր առանց հատուկ ցուցումների. թիթիզ աղջնակը գիտի՝ ինչպես աշխատել տեսախցիկի հետ։
Չնայած երգը նվիրված է ծնողներին, նրանք տեսահոլովակում չեն նկարահանվել, քանի որ տեսահոլովակն ուղեկցվելու է ընտանիքի արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Միրզոյանն է, թեև Մանոն համատեղության կարգով այս աշխատանքին էլ է միջամտել։
«Իմ երգն այն մասին է, որ երեխաներին արագիլը չի բերում, ես արդեն մեծ եմ ու գիտեմ դա»,- ասաց 8-ամյա աղջնակը, ով այս երգով շնորհակալություն է հայտնում ծնողներին՝ իրեն կյանք պարգևելու համար։ Երգի հեղինակը Անժելա Գինոսյանն է, գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը:
Աղբյուր՝ tert.am