Սարգիսին սպանել են Կաթողիկոսին հայհոյողին սաստելու համար. նոր մանրամասներ Աբովյանի սպանությունից
Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, հարվածները եղել են մահացու։
Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, եւ Սարգիսը չէր լռել։
Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձինք, որոնք եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են:
Մեր տեղեկություններով` մարդասպանը Աբովյան քաղաքում հայտնի մոլագար է և առաջին անգամ չէ, որ մարդ է սպանում: Նրա հարևաններից մեկը մեզ պատմեց, որ վերջինս մարդ սպանելու համար դատապարտված է եղել և անգամ նշեց, որ դեռ մանուկ տարիքից իր հարցերը լուծել է դանակի օգնությամբ, անգամ դպրոցական տարիներին:
Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ երկու եղբայրները, որոնք այժմ հետախուզման մեջ են, հայհոյել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, իսկ երիտասարդ Նարեկը, որը ռեպեր է, լսելով այդ հայհոյանքերը, պատասխանով հակադրվել է եղբայրներին, որոնք Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, ապա ամիսներ տևած խմորումներից հետո տեղի է ունեցել սպանությունը:
Հ.Գ Այս սպանության համար քաղաքական պատասխանատվությունը կրում է այն անձը, ով երկրում ատելություն ու թշնամանք է տարածում տարիներ շարունակ եւ եկեղեցու դեմ արշավանք է ծրագրում։ Սրանք Նիկոլ Փաշինյանի հակակեղեցական արշավի դառը պտուղներն են, որոնք «վայելում» ենք:



