«Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը
«Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է Շենգավիթի ոստիկանապետը
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառաության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: