Մամուլ

«ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետը կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծի ենթարկելու մեջ

«ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետը կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծի ենթարկելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Աշոտ Վ-ի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 11-ին վերջինս ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ծեծկռտուք

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված սուպերմարկետից մարմնական վնասծվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Խ-ին, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ-ն։

Վերջիններս կատարված միջադեպի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ-ն հայտնել է, որ ինքն աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։

Կիսվել