Մամուլ

ՍԱՍ-ի Արտակի անունից «Աղջիկ են կպցնում». ֆոտո

Hraparak.am-ին «սքրինշոթեր» են հասել, որոնցում երևում է, թե ինչպես են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և «Սաս» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ Սասի Արտակի լուսանկարներով և անուն- ազգանունով ֆեյսբուքյան կեղծ (ֆեյք) էջերից տարբեր կանանց նամակներ գրում, հաճոյախոսություններ անում։

ՍԱՍ-ի Արտակի

Ֆեյսբուքի որոնման համակարգով նմանատիպ մի քանի էջ հայտնաբերվեց։

ՍԱՍ-ի Արտակի

Թեմային անդրադարձել են նաև Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում․

«Հարգելի օգտատերեր, Այսօր ֆեյսբուք սոցիալական կայքում Артак Самвелович Саргсян անունով եւ նկարներով ֆեյք էջեր են հայտնվել, որոնք ոչ վայելուչ գրառումներ են կատարում նրա անունից։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Արտակ Սարգսյանը ունի միայն մեկ պաշտոնական էջ, որն էլ հանդիսանում է այս էջը։ Այս էջից բացի մնացած իր անունը կրող էջերը կեղծ են եւ մենք պատասխանատվություն չենք կրում նրանց տարածած հայտարարությունների համար»։

Կիսվել