Աշխարհ

Սաստիկ ցրտից 6 նորածին է մահացել

Սաստիկ ցրտից 6 նորածին է մահացել

Գազայի հատվածում սաստիկ ցրտից 6 նորածին է մահացել։ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում վեց երեխա է մահացել օգնության հոսքը կանխող Իսրայելի քաղաքականության հետևանքով։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «6 երեխա է մահացել Գազայի հատվածում ծայրահեղ ցրտի և ջեռուցման բացակայության պատճառով Իսրայելի բռնազավթիչ կառավարության կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության հետևանքով»։

Ըստ այդ տվյալների՝ Իսրայելը խոչընդոտում է Գազայում գտնվող ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներին մարդասիրական օգնության և կենցաղային նյութերի առաքմանը, իսկ միջազգային հանրությունը լռում է Գազայում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին։

Հայտարարությունը միջնորդ երկրներին՝ ԱՄՆ-ին, Եգիպտոսին և Կատարին, կոչ է անում «հրատապ միջոցներ ձեռնարկել հրադադարի խախտումները կանխելու համար»։