Մամուլ

«Առավոտ» Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք կանչում ենք հրապարակ․ Սասուն Միքայելյան

«Այս տասը տարիների ընթացքում մենք դուրս ենք եկել պայքարի ժողովրդի պահանջով: Եվ իշխանությունները պետք է հասկանան, որ կան չլուծված խնդիրներ մեր երկրում, որոնք պիտի լուծվեն: Այս բռնի ուժերով, փախուստներով ոչ մի հարց չի լուծվի: Մենք չենք ուզում, որ հայ ժողովուրդն իրար մեջ գնա կամ քաղաքացիական պատերազմի կամ ոստիկանության հետ ընդհարման»,-երեկոյան մեկնարկած ընդդիմության հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով` այսօր մեր ամենամեծ արժեքը ազատագրված տարածքներն են, որի հիմքը պետք է լինի մեր համախմբվածությունը. «Իշխանությունները չկարողացան այս տաս-տասնհինգ տարիների ընթացքում անել այն ինչ պահանջվում էր: Մեր Նժդեհի գաղափարախոսներն այսօր ինչ օրի հասցրին մեր ժողովրդին: Մենք չենք եկել իշխանություն վերցնենք, դափնիներ վերցնենք, մեզ դափնիներ պետք չեն»: Ապա Սասուն Միքայելյանը, դիմելով իր զինակից ընկերներին, ասաց. «Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք: Ձեզ կանչում ենք հրապարակ, որ կանգնենք մեր սերնդի ճակատագրի համար»:

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Կիսվել