Սասուն Միքայելյանը Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել, նրան վիրահատում են
Սասուն Միքայելյանը Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել, նրան վիրահատում են
Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի և ոտքի շրջանում։
Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ ԵԿՄ նախագահը վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում։
Bavnews.am-ին փոխանցեցին, որ այս պահին Սասուն Միքայելյանին տեղափոխել են Երեւան և վիրահատում են։
Նշենք, որ մի քանի օր առաջ Երկրապահները Սասուն Միքայելյանի գլխավորությամբ մեկնեցին առաջնագիծ։
Երկրապահ կամավորականների միությունում այս օրերին զանգերն ու կամավորների մուտքն աննախադեպ է: Դիմում են առաջնագիծ մեկնելու, հնարավոր ամեն ինչով օգնելու նպատակով: Օգնում են ով ինչով կարող է՝ դասավորում են զինվորի անհատական բժշկական պայուսակներ, հագուստ, ծխախոտ, սնունդ ու ջրեղեն են բաշխում: