ՄամուլՏեսանյութ

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (Տեսանյութ)

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Սասնա Ծռեր Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատության պահանջով նախազգուշական ակցիա են իրականացնում Շիրակի մարզում:

«Սասնա ծռեր»-ի անդամներն ու աջակիցները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը։

Նրանք պահանջում են «Սասնա ծռերի» 2 անդամներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակել։

«Այսօրվա վարչապետը այն ժամանակ ասում էր, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, որ նրանց ճանաչում է, այսօր նրանք անազատության մեջ են։

Պարոն վարչապետ, սթափվեք, մենք այն ժամանակ պայքարում էինք նախկին իշխանության դեմ, այժմ պայքարում ենք, որ նոր իշխանությունը սխալներ չգործի»,- ասաց ծռերի համակիրներից մեկը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ընթանում է «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը:

Կիսվել