Սառնակունք գյուղի ճանապարհին 9-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել
Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
