Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրաժարվել են բանակցել Բայդենի հետ
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հրաժարվել են բանակցել Բայդենի հետ
Սպիտակ տունը փորձել է հեռախոսազրույցներ կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների «դե ֆակտո» առաջնորդների միջև, որպեսզի փորձ կատարի ամրապնդել միջազգային դիրքերը՝ նավթի գների աճի դեմ, գրում է Wall Street Journal-ը։
«Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը և ԱՄԷ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդը, հրաժարվել են զրուցել Բայդենի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ արքայազնը և ԱՄԷ շեյխը անցյալ շաբաթ զրուցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է թերթը։
Աղբյուրի տվյալներով՝ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հրաժարվել են ավելացնել նավթի արդյունահանումը և հավատարիմ են մնում ՕՊԵԿ-ի և Ռուսաստանի գլխավորած մի խումբ արտադրողների կողմից հաստատված ծրագրերին։
Աբու Դաբին և Ռիադը մտահոգված են Եմենում հութիների հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի «զուսպ» պատասխանով և Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսմամբ, որն իբր անտեսում է նրանց անվտանգության մտահոգությունները:
Սաուդյան Արաբիան նաև ցանկանում է, որ Վաշինգտոնը թագաժառանգին անձեռնմխելիություն շնորհի, քանի որ նա առնչվում է մի շարք դատական հայցերի ԱՄՆ-ում: