Սաշիկ Սարգսյանը մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չէ. «Ժամանակ»
Սաշիկ Սարգսյանը մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չէ
«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. փետրվարից ԱԱԾ վարույթում քննվող խարդախության գործով որպես մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չէ։
Նախօրեին նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հրաժարվել էր մեզ տեղեկություն տրամադրել ի պատասխան մեր հարցի՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ։ ԱԱԾ լրատվականից, սակայն, «Ժամանակ»-ին պատասխանեցին, որ Ալեքսանդր Սարգսյանը 2019թ. մայիսից բացակայում է Հայաստանից։
«Նրան թույլատրվել է բացակայել Հայաստանից»,- փոխանցեցին ԱԱԾ-ից՝ չմանրամասնելով, թե ինչ փուլում է խարդախության գործի քննությունը, և արդյոք այս մեկ տարվա մեջ անհրաժեշտություն չի՞ առաջացել հարցաքննել կամ այլ քրեադատավարական գործողություններ կատարել նրա մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանն անցնում է իր տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում