«Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների. ընկերության ղեկավար
«Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների. ընկերության ղեկավար։ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների․ այսօր հրավիրված ասուլիսին Լիբանանից ուղիղ կապով ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը։
Ըստ նրա, ընկերության նկատմամբ ճնշումներից մեկն այն քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին։ Նիկոլաս Թավիլի խոսքով քրեական գործն անօրինական է և անհիմն:
Այն քաղաքապետարանի կողմից կազմակերպված է, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները, անարդար ու խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով իշխանության շահերից», – ասաց «Սանիթեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։