Մամուլ

Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Նշենք, որ նախքան դատարանի որոշումը՝ Մայրապետյանը հեռացել էր դատարանից,  քանի որ լրացել էր նրան ձերբակալելու 72 ժամը. հրապարակման պահին գործարարը դատարանում էր։

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

 

 

Կիսվել