Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ձս 2 ամսով։
Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
«Ամենազարմանալին այն է, որ առաջադրված մեղադրանքներից դատարանը միայն գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է առաջին` կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները, որոնք առաջադրվել էին պարոն Կարապետյանին, արձանագրել է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը», – ասել է Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։