Մամուլ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն «Երևան-կենտրոն» ՔԿՀ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն  «Երևան-կենտրոն» ՔԿՀ: Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ: