Սամվել Կարապետյանին գիշերը տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, երեկ բավարարեց Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ իշխանության զավթման կոչի վերաբերյալ։
Փաստաբանական խմբի համար «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու որոշումն անսպասելի է եղել։
Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Լիանա Գասպարյանն «Այսօր»-ին ասել է, որ Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, բայց շատ անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։
«Չեմ կարող ասել, թե ինչու նման որոշում կայացվեց, բայց անսպասելի էր»,- նշել է նա։
Փաստաբանն ասել է, որ իր գործընկերներից մեկը գիշերն այցելել է Կարապետյանին, մյուս գործընկերը այս պահին Կարապետյանի մոտ է, ինքն էլ կազմում է բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար։