Մամուլ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Քիչ առաջ Bavnews.am-ը ՀՀ Վերաքննիչ դատարանից տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Նշենք, որ հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, երթ է լինելու աջակցություն Սամվել Կարապետյանի։ Քաղաքացիները հավաքվելու են՝ Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզընսի» այգում (Մալիբու), որտեղից երթով շարժվելու են դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը:

Հիշեցնենք, որ գործարարը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: