Սամվել Կարապետյանը կժամանի Հայաստան
Սամվել Կարապետյանը կժամանի Հայաստան
Hayeli.am-ի տեղեկություններով` Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանն ապրիլի 5-ին կայցելի Հայաստան:
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ փետրվարի վերջերին Հայաստան կժամանեն ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի, գործարարներ Կամո Ավագումովի, Սերգեյ Համբարձումյանի՝ Մոնարխի:
Մեր տեղեկություններով՝ օլիգարխիան գալիս էր նշելու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60 -ամյակը, սակայն Սամվել Կարապետյանը մտքափոխվել էր և չեկավ Հայաստան` հաշվի առնելով քաղաքական թոհուբոհն ու երկրում տիրող իրավիճակը: