Սամվել Կարապետյանը՝ վարչապետ
Երեկ ազգահավաքում, երբ թվարկում էին Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին` մարմնով մեկ փշաքաղվեցի։ Ինչքան է արել Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի, այլև կորուսյալ Արցախի համար։ Փաստորեն Հայաստանի մեջ Մարդը կառուցել , շինել ու փայփայել է մեկ այլ Հայաստան։ Սակայն զարմանալին դա չէ։
Նա դա արել է անճռինչ, սուս ու փուս, աննկատ,առանց բսրձրաձայնելու, առանց որևէ մի ակնկալիքի, առանց որևէ այլ մեկի երես տալու միտումի… Նա դա արել է իր համար, մեր համար, և… և… հայտնվել բանտում։ Պարզվում է, որ այնուամենայնիվ, ոչ մի բարի գործ աննկատ չի մնում։
Մարդ կա` տաս կոպեկի բան է անում, տաս մանեթի աչկներս կոխում… Նա այդ մարդը չէ, Նա Մարդ է պարզապես։ Եվ այսքանաից հետո որոշ ոչնչություններ ասում են` նիկոլը չլինի, բա ո՞վ լինի… Նիկոլը բացի դագաղից, պարտությունից, աղետից, արհավիրքից ու կորստից ի՞նչ է բերել մեր ժողովրդին… Ի վերջո, դագաղով եկածը, դագաղով էլ պիտի գնա…
Սամվել Կարապետյանը եկել է բարեգործություններով, միայն և միայն բարի գործերով։ Մարդ, ով կարողացել է, ստեղծել բարու կայսրություն, կարող է և ստեղծել բարիքի պետություն։
Ժամանակն է հասկանալ, ինքը` Սամվել Կարապետյանը չէ, որ պիտի հայտարարի իր քաղաքական ամբիցիաների մասին։ Կարող է և նա իրեն չպատկերացնի, կամ և ինչու՞ չէ, չուզենա լինել բարձրագույն պաշտոնում, սակայն մենք` հայերս, ազգովի, պիտի խնդրենք, աղերսենք, պաղատենք, որ ինքը լինի մեր երկրի թիվ մեկ պատասխանատուն, նա լինի մեր սրտի վարչապետը, բարին ստեղծողը,արարողը շինարարն և գործարարը…
Նա չի խոսում, ճռճռան բառեր չի արտաբերում, հակված չէ շոյելու մեր ականջները /որքան ենք կուշտ այդ ամենից/,բայց հավատացած եմ` կգործի, հաստատ կգործի, գործ կանի` հանուն Հայաստանի, հանուն բարորության մեր և մեր ազգի։
5.7.25թ. Լևոն Ջավախյան