Մամուլ

Սամվել Բաբայանը իր խնդիրը կատարել է, հիմա եկել է այստեղ խնդիր կատարելու. Մովսես Հակոբյան

Սամվել Բաբայանը իր խնդիրը կատարել է, հիմա եկել է այստեղ խնդիր կատարելու. Մովսես Հակոբյան

Ադրբեջանիցները քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից գերեվարել են գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանը ձերբակալել է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանին։

Oragir.News-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ադրբեջանցիների այս քայլը,երբ մի դեպքում առևանգում և կալանավորում են հայրնեիքի համար մեծ ավանդ ունեցած անձանց, իսկ մյուս դեպքում Սամվել Բաբյանն անարգել դորս եկավ Արցախից․

«Ինչպե՞ս պետք է մեկնաբանեմ։ Ով մեր հայրենիքին ծառայություն է մատուցել, ձերբակալվելու է, ով չէ՝ չէ»։

Հարցին՝ Սամվել Բաբայանը ծառայություն չի՞ մատուցել հայրենիքին, գեներալը պատասխանեց․ «Սամվել Բաբայանը իր խնդիրը կատարել է, հիմա եկել է այստեղ խնդիր կատարելու»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել