Մամուլ

Սամվել Ալեքսանյանը հերթական նվերն է արել Երևանի քաղաքապետարանին

Սամվել Ալեքսանյանը հերթական նվերն է արել Երևանի քաղաքապետարանին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ»-ը նվիրաբերություն է արել Երեւանի քաղաքապետարանին։

Ըստ քաղաքապետարանի՝  ՍՊԸ-ից ստացված նվիրաբերության արդյունքում ձեռք են բերվել Երեւան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում տեղադրված 60 հատ քարե նստարաններ, ընդհանուր՝ 15.000.000 ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մոխրամաններ, ընդհանուր՝ 3.600.000 ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մետաղական նստարաններ, ընդհանուր՝ 2.200.000 ՀՀ դրամ արժեքով, 60 հատ պողպատե կափարիչով աղբամաններ, ընդհանուր՝ 3.440.000 ՀՀ դրամ արժեքով:

samvel aleqsanyan 1

Երեւանի Թեւոսյան փողոցում գտնվող էլեկտրատրանսպորտային հավաքակայանի տարածքում էլ կիրականացվեն հողային պաստառով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ՝ գույքի բարելավում, որի համար էլ հատկացվել է 5 միլիոն 760.000 ՀՀ դրամ գումար:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ալեքսանյանը քաղաքապետարանին նվիրաբերություններ է անում, երկու տարի առաջ էլ նա քաղաքապետարանին կամազներ էր նվիրել՝ շինթույլտվության դիմաց։

Կիսվել