Սամվել Ալեքսանյանը թանկացրել է տոպրակների գինը
Սամվել Ալեքսանյանը թանկացրել է տոպրակների գինը
Hraparak.am-ը գրում է․ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը բարձրացրել է ժողովրդի վրա վաճառվող սննդային տոպրակների գինը։ Եթե նախկինում մեկ տոպրակն արժեր 10 դրամ, ապա երեկավնից սիթիներում այն վաճառվում է 15 դրամով։
Սուպերմարկետների աշխատողներն էլ քաղաքացիներին չեն զգուշացնում, որ դրա գինը բարձրացել է, սպառողները դրա մասին տեղեկանում են ՀԴՄ կտրոններից։
Նշենք, որ այս ժամանակաշրջանում երկրում աննորմալ թանկություն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության մթերքներ դեպքում, միայն լուցկին է պահպանել իր տարիների գինը՝ 10 դրամ։