Սաղմոսավանքում մի քանի հարսանիքներ են տապալվել
Այսօր վաղ առավոտից Հայաստանում հոգևորականների են բերման ենթարկում ու ձերբակալում։ Ձերբակալություններով պայմանավորված արտակարգ իրավիճակ է ստեղծվել եկեղեցիներում։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, Սաղմոսավանքում լույս չկա, բայց դա դեռ ամենը չէ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածություններով եկեղեցի են ժամանում հարսանեկան արարողություններ անցկացնելու, սակայն տեղում քահանա չկա։ Իրավիճակը խառնաշփոթ է, քանի որ այլ եկեղեցում արարողությունն անցկացնելու համար էլ պետք էր նախապես գրանցվել։
Մեզ հայտնի դարձավ, որ այսօր Սաղմոսավանքում 4 հարսանիք պետք է տեղի ունենար։
Oragir.Nrews-ը կապ հաստատեց տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը ու նշեց, որ այս պահին իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ կարող են անել։ Նրա խոսքով հենց ստեղծված իրավիճակն էլ լավագույնս ի ցուց է դնում, թե ինչ է կատարվում այսօր երկրում։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություն է կատարվում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, իսկ սրբազանին տեղափոխել են քննչական բաժին։ Բերման են ենթարկվել նաև թեմի այլ հոգևորականներ։