«Սաղիս ձեռք են առնում, ապե, սրանից վատ չի կարող լինել». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (Տեսանյութ)
«Սաղիս ձեռք են առնում, ապե, սրանից վատ չի կարող լինել». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
Pastinfo.am-ը գրում է․ Մարտի 21-ից չենք աշխատում ու պետությունից կոպեկ օգնություն չենք ստացել,- բողոքում են ակումբների աշխատակիցները, որոնց ներկայացուցիչներն այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին նախատեսել։
Նրանց անունից հանդես եկավ միայն մեկ քաղաքացի՝ նշելով, որ լիազորված է հանդես գալ 1000 հոգու անունից, եւ իրենք պետությունից օգնություն չեն խնդրում, այլ աշխատելու հնարավորություն։
«Չորս ամիս է չենք աշխատում։ Չորս ամիս է չեն թույլատրում բացել խաղատները, թող ասեն ինչում է պատճառը»,- ասաց նա։
Ոստիկանները քաղաքացուն 5 րոպե ժամանակ տրամադրեցին՝ զգուշացնելով, որ տարածքը չլքելու դեպքում բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Քաղաքացին պնդեց, որ կառավարությունից պահանջում է պատասխանել իրենց զանգերին ու դիմումներին։
«Չեն մոտենում, որովհետև իրենց երեխու փորը կուշտ է»,- ասաց նա եւ նշեց, որ եթե իրենց դիմումից չպատասխանեց աշխատակիցներով ու ընտանիքի անդամներով կգան կառավարության մոտ ու թող բոլորին բերման ենթարկեն ։
Առավել մանրամասն՝ past.am-ի տեսանյութում