Մամուլ

Սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է․ Էդմոն Մարուքյան

Սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է․ Էդմոն Մարուքյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղեւորափոխադրումները դեպի ՌԴ եւ ԱՊՀ այլ երկրներ:

Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինի վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի հայտարարված արտակարգ դրության ռեժիմի մեջ:

Այսինքն, սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է, իսկ դուք գիտեք, որ Լուսավոր Հայաստանն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել:

Այս պահին միայն անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և մեր կարծիքով պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փակ տարածքներում:

Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով:

Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա»:

Կիսվել