Մամուլ

Սահմանամերձ Բերդավանում ծնվել է Արցախյան պատերազմում զոհված հերոսի եղբայրը

Սահմանամերձ Բերդավանում ծնվել է Արցախյան պատերազմում զոհված հերոսի եղբայրը

Ուրախ լուրը հայտնում է Բերդավան համայնքի ֆեյսբուքյան էջը։

«Մեծ հպարտությամբ, սրտի թրթիռով և անասելի հուզմունքով կիսվում ենք ձեզ հետ այսօրվա լավ լուրով։

Ազատյանների ընտանիքում այսօր լսվեց նորածին մանկան ճիչը՝ Արցախյան պատերազմի հերոս Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկ Գագիկի Ազատյանը ժամեր առաջ լույս աշխարհ եկավ՝ ընտանիքին տալով հույսի շող և ապրելու ձգտում։

Հերոս ծնած ծնողները հերոս են ողջ կյանքում… Բոլորիս աչքը լույս լինի…»։

Նկարում նրանք պատերազմում անմահացրած որդու հետ են։

grisha azatyan

Լրագրող Ոսկան Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեխան ծնվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, 3 կգ 800 գրամ քաշով։

Նա նաև տեղեկացրել է, որ 44 օրյա պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշան ընտանիքի միակ որդին էր, Ազատյաններն ունեն նաև 22 տարեկան դուստր։

Կիսվել