Ազատ խոսք

Սահմանադրական կարգի տապալման թեման փակեք, այլապես հողաթափեր են ծիծաղում. Ստյոպա Սաֆարյան

Սահմանադրական կարգի տապալման թեման փակեք, այլապես հողաթափեր են ծիծաղում – այս մասին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ընկերներ, սահմանադրական կարգի տապալումը դա դատավորների նշանակման համատարած կոռուպցիոն ու թայֆաբազական կարգն էր, դատավորների (այդ թվում Դավիթ Գրիգորյանի) ապօրինի հարստացումը, հայտարարագրած ու չհայտարարագրած ահռելի ունեցվածքն ու միլիոնների եկամուտները, անպատիժ անարգած արդարադատությունը, որի համար ՄԻԵԴ-ից վճիռների շքերթ է գալիս ու ոչ մի հետևանք, բացի մեր հաշվին վնասների փոխհատուցումը։

Ու նրանք այժմ թայֆայով անհանգստացած միմյանց պահում են՝ անգամ առանց զանգի։ Այժմ ժողովուրդը շարունակում է վերականգնել ոտատակ տրված սահմանադրական կարգի այդ կարևորագույն իշխանության ճյուղը։

Սահմանադրական կարգի տապալման թեման փակեք, այլապես հողաթափեր են ծիծաղում։

Կիսվել