Ազատ խոսք

«Սահիբ Ալիևը հայտարարեց, որ շուտով Բաքվի դատարանի առաջ են կանգնեցնելու Քոչարյանին, Սարգսյանին, Խաչատուրովին»

«Սահիբ Ալիևը հայտարարեց, որ շուտով Բաքվի դատարանի առաջ են կանգնեցնելու Քոչարյանին, Սարգսյանին, Խաչատուրովին»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական խորհրդարանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այս օրերին իրենց երկրում ընթացող դատերը չսահմանափակվեն միայն այնտեղ գտնվող հայերով։

Սահիբ Ալիևը խոստացավ, որ իրենք շուտով Բաքվում դատարանի առաջ են կանգնեցնելու և ըստ ադրբեջանական օրենքների՝ դատելու են նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, գեներալ Յուրի Խաչատուրովին և նաև մի քանի այլ գեներալների, որոնց անունները դեռ տալ չի ցանկանում։

Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան

Պա՞րզ է, չէ՞, թե Ադրբեջանում ամենաշատ ո՞ւմից են վառված և ինչո՞ւ են երազում հենց այդ մարդկանց Բաքվում տեսնել։

Թվում է՝ պարզ է, թե ում վրա են հույս դնում նման հայտարարություններ անելուց, բայց գերագնահատում են թե նրա, թե իրենց հնարավորությունները»։

Կիսվել