Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Պուտինը սպառնացել իրեն՝ եղունգները խրելով իր ծնկի մեջ
Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Պուտինը սպառնացել իրեն՝ եղունգները խրելով իր ծնկի մեջ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր զրույցի մասին՝ գրում է ekhokavkaza.com-ը:
«Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովում (2006-ին) Պուտինը ինձ տարավ մի առանձին մութ սենյակ, եղունգները խրեց ծնկիս մեջ (խոսակցությունը դեմ առ դեմ էր) և սպառնաց պատերազմով: Ինչպես ավելի ուշ մենք տեսանք, նա չէր կատակում», – ասել է Սահակաշվիլին:
Գորդոնի YouTube հեռուստաալիքով ամբողջական հարցազրույցը կհրապարակվի այսօր երեկոյան:
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Վրաստանի նախկին նախագահը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սխալների և ձեռքբերումների, այն պատմությունների մասին, որոնք Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիևի իր տանը պատմել է աշխարհի ամենանշանավոր առաջնորդների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու վրացիները չգնահատեցին իրեն: