Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են
Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետ Սանոսյանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ բանակցությունները հենց այս պահին էլ ընթանում են ու դրանց ավարտը «օրերի հարց է»։
«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն։
Այն որևէ ժամկետ չունի, որ ասենք՝ ժամկետն անցել է, սա ընդհանուր պրոցես է, եռակողմ պրոցես է, որը շարունակվում է։ Կարևորն այն է, որ կան մի շարք համաձայնություններ, կա դինամիկա, ես նշեցի, որ արդեն որոշ ներկայացուցիչներ այստեղ են, ֆիքսում են որոշակի վայրեր, որտեղ պետք է սահմանային հերթապահություն իրականացնեն, և մոտ օրերս ամեն հաջորդ փուլում որոշակի առաջընթաց գրանցելով՝ մենք կունենանք այդ պատկերը։
Մոտ ժամանակներս այդ պրոցեսը կսկսի գործել, օրերի հարց է, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել»,-ասաց Գեղարքունիքի մարզպետը։