Մամուլ

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել (ֆոտո)

ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են,  որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։

Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը:

Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն լիազոր մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

sahmanaxaxt 1sahmanaxaxt 2

Կիսվել