Ռուս դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան
Ռուս դիվանագետները սկսել են լքել Ուկրաինան
Ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցները լքում են Ուկրաինան, գրում է РИА Новости-ն` հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ըստ Ուկրաինայի քաղաքացիների հայտարարությունների՝ ռուս դիվանագետները և հյուպատոսարանի աշխատակիցները մեկնում են Ռուսաստան»,- ասել է զրուցակիցը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ արեւմտյան որոշ երկրների կողմից պաշտոնապես հայտարարված տարհանման ֆոնին դա «հուշում է, որ Մոսկվան որոշել է գնալ նույն ճանապարհով»։
«Ի դեպ, Սերգեյ Լավրովն ակնարկել է նման սցենարի հավանականությունը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրուսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,- հիշեցրել է նա։
Լավրով-Թրաս հանդիպումը կայացավ փետրվարի 10-ին։ Այդ ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Մոսկվան նայել է արեւմտյան երկրների գործողություններին եւ, հավանաբար, եւս խորհուրդ կտա Ռուսաստանի դիվանագիտական հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին տուն վերադառնալ: