Մամուլ

Ռուս գործակալները Հայաստանում ակտիվ գործունեություն են սկսել

Ռուս գործակալները Հայաստանում ակտիվ գործունեություն են սկսել

Ինչպես հայտնել էինք, համացանցում քննադատության ալիք է բարձրացրել փետրվարի 6-ին տեղի է ունեցած «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման հիմնադիր ժողովը, որին հաջորդել էր շարժման անդամների երթը:

Բացի բուն բովանդակությունը, օգտատերերի ուշադրությունը գրավել էր հատկապես հայկական դրոշը ձեռնափայտ դարձրած անձը, ով ասում են` Ղրիմից է, ռուսական ծառայությունների գործակալ, որի վերաբերյալ տարբեր տեսանյութեր կան ուկրաինական ԶԼՄ-ներում:

«Արմատներով իբր հայ այս անձնավորությունը հայտնի է որպես 2014-ին Ղրիմում ռուսական տեռորիստական ակտերի ակտիվ մասնակից»,- գրել է Դավիթ Դավթյանը:

gorcakalner

«Այս երևույթը ФСК-ի գնդապետ է։ Կռվել է ԼուգանԴոնի կողմից ինքնիշխան Ուկրաինայի դեմ։ Հիմա գործուղվել է Հայաստան, որպեսզի քաղաքացիական պատերազմ սադրի Հայաստանում ու կռվի ինքնիշխան Հայաստանի դեմ, հետագայում Ղրիմի սցենարով Ռուսաստանին բռնակցելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ լոզունգներ հնչեցրած, ակնհայտ հակապետական գործունեություն ծավալած այս անձն ազատ շրջում է Երևանի փողոցներում»,- հավելել է Վահե Բալբաբյանը:

Կիսվել