Մամուլ

Ռուստամ Բադասյան․ իմ աշխատասենյակում կախված է Փաշինյանի նկարը, այդպիսին է նոր կարգը

Ռուստամ Բադասյան․ իմ աշխատասենյակում կախված է Փաշինյանի նկարը, այդպիսին է նոր կարգը

Իմ աշխատասենյակում կախված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը, այդպիսին է նոր կարգը։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ  օրենսդրական առումով դա որեւէ կերպ չի կարգավորում։ «Այդպես ընդունված է, եւ այդ կարգը, որն ընդունվել է կառավարությունում, պահպանվում է»,-նշեց պաշտոնյան։

Ռուստամ Բադասյան

Նրա խոսքով՝ ՊԵԿ գործառույթներն էապես տարբերվում են ՀՔԾ եւ հակակոռուպցիոն մարմինների գործառույթներից։ «ՊԵԿ Քննչական վարչությունում որեւէ նկար չկա»,-եզրափակեց Բադասյանը։

Ավելի վաղ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին հայտնել է, որ նայում է Փաշինյանի նկարին եւ հիշում, որ պետք է ազնիվ լինել։  

Կիսվել