Մամուլ

Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են

Ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, հետո էլի փակել. բանակցությունները վերսկսվել են

Sputnik Արմենիան գրում է․ Բարձրավան համայնքի ղեկավարը հայտնեց` իրենց գյուղի բնակիչներիՇուռնուխն չեն տարհանել. գյուղում խուճապ չկա, բայց, բնականաբար, մարդիկ անհանգստացած են։

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ, սակայն ճանապարհը բացելու ուղղությամբ բանակցությունները վերսկվսել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։

«Մենք այլընտրանքային ճանապարհ ունենք դեպի Տաթև-Կապան ճանապարհին միանալու` մեր գյուղից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, սակայն այն անտառների մեջով, դաշտերով, սարերով է։ Այսինքն` շատ վատ ճանապարհ է, ամենագնացներ են պետք այնտեղ հասնելու համար»,–ասաց Ավագյանը։

shurnukh goris

Նրա խոսքով` Բարձրավանից տարհանում չի իրականացվել, և տեղի բնակիչներն ապրում են իրենց կյանքով` խուճապ էլ չկա, սակայն անհանգստություն, բնականաբար, կա։

Ավագյանը նաև պատմեց` երեկ երեկոյան Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ինքն էլ է եղել, և արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհն ադրբեջանական զինվորները որոշ ժամանակով բացել են։ «Երեկոյան ժամը 11-ից հետո ճանապարհը ռուսների միջամտության բացեցին, բայց լուսադեմին արդեն նորից փակեցին»,–ասաց Ավագյանը։

Կիսվել