ԱշխարհՄամուլՏեսանյութ

Ռուսաստանցի օլիգարխներից ով որքան ունեցվածք է կորցրել սանկցիաների պատճառով (Տեսանյութ)

Ռուսաստանցի օլիգարխներից ով որքան ունեցվածք է կորցրել սանկցիաների պատճառով (Տեսանյութ)

Armur.am-ը գրում է․ Ռուսաստանցի մի քանի օլիգարխներ խնդրի են բախվել  ՌԴ-ի դեմ սկսված եւ շարունակվող պատժամիջոցների պատճառով, որոնք  իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության, հետևաբար հենց անմիջապես օլիգարխների վրա:

Forbes հանդեսը նշում է, որ Եվրոպայի խորհրդի կողմից ներկայացված պատժամիջոցների ցանկում ընդգրկված են հենց այս ամսագրի վարկանիշում ընդգրկված մարդիկ:

Օրինակ «Տինկոֆֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովն արդեն դադարել է լինել դոլարային միլիարդատեր, նրա ունեցվածքը 5.5 անգամ կրճատվել է՝ դառնալով 820 մլն դոլար: «Յանդեքս»-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արկադիյ Վոլոժը վերջին երեք ամիսներին կորցրել է 2 մլրդ դոլար, հիմա նրա ունեցվածքը գնահատվում է 580 մլն դոլար:

ՌԴ հարուստ կանանցից Տատյանա Բակալչուկի ունեցվածքը կրճատվել էր 7.6 մլրդ դոլարով՝ դառնալով 4.2 մլրդ:

Սամվել Կարապետյան

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Լրատվամիջոցների տեղեկության համաձայն, նա կորցրել է իր ունեցվածքի 2 մլրդ դոլարը:

Վնասներ են կրում նաեւ ազգությամբ հայերը, որոնք բիզնես գործունեություն են ծավալում ՌԴ-ում: Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից  Արտյոմ Խաչատրյանը կորցրել է ավելի քան 700 մլն դոլար՝ ունեցվածքի մեկ երրորդը։ Հայկական արմատներ ունեցող մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին կորցրել է 36 մլն դոլար։

Իսկ ահա Ռուսաստանում գործունեություն ծավալող հայ գործարար Սամվել Կարապետյանը ոչ մի կորուստ չի ունեցել։

Մանրամասները՝ Armur.am-ի տեսանյութում

Կիսվել