Ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Արցախ, առաջնագիծ
Ռուսաստանցի մի խումբ կանայք կայցելեն Արցախ, առաջնագիծ
Սույն թվականի հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:
Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ: Նրանք Երեւան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին: