Մամուլ

Ռուսաստանում ռադարների էկրաններից անհետացել է Ан-24 ուղևորատար ինքնաթիռը

ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը հայտարարել է, որ ռադարից անհետացած Ան-24 ինքնաթիռում եղել է 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամ։

Նախնական տվյալներով՝ Խաբարովսկից Բլագովեշչենսկ-Տինդա չվերթ կատարող ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը երկրորդ անգամ է մոտեցել վայրէջքին։ Ինքնաթիռը պատկանում է «Անգարա» ավիաընկերությանը։