Ռուսաստանում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»
Ռուսաստանում մահացել է ամենատարեց «օրենքով գողը»
Հյուսիսային Օսիայում մահացել է Ռուսաստանի ամենատարեց «օրենքով գող» Էլբրուս Գոգիչաևը, որը հանցավոր աշխարհում հայտնի էր Աբուզ անունով, հայտնում է «Прайм Крайм»-ը:
Նա մահացել է 85 տարեկան հասակում՝ ծանր ու երկարատև հիվանդությունից հետո:
Գոգիչաևը ծնվել է Օրջոնիկիձե քաղաքում (այժմ՝ Վլադիկավկազ), ութ անգամ դատապարտվել է, այդ թվում՝ ավազակության, սպանության, գողության, փախուստի, խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու համար: Պատիժը կրել է հիմնականում Կոմիի Հանրապետության գաղութներում:
Վերջին անգամ Աբուզը քրեական պատասխանատվության է դատապարտվել 1981 թվականին, Մոսկվայում՝ թմրանյութերի համար: