Ռուսաստանում ՃՏՊ-ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից դի է ընկել. սպանվածը հայ է (Տեսանյութ)
Ռուսաստանում ՃՏՊ-ի ժամանակ մեքենայի բեռնախցիկից դի է ընկել. սպանվածը հայ է (Տեսանյութ)
Լենինգրադի մարզում ավտոմեքենան բախվել է արգելապաշտնեշին, որի հետևանքով բացվել է բեռնախցիկն ու ճանապարհին տղամարդու դի է ընկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ արդեն իսկ տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից։
Մեքենայի վարորդն ու երկու ուղևորները փորձել են փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել։
Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։

Ըստ լրագրողների տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել Կալինինի շրջանում, մահացածը 50-ամյա երևանցի է։ Կասկածյալները ցանկացել են զոհի մարմինը տեղափոխել անտառ և թաղել. մեքենայում բահ ու պարկ են գտել։
Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։
Տեսանյութը ստորև