Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան առաջին դեպքը

Ռուսաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան առաջին դեպքը

Մոսկվայում գրանցվել է Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Մոսկվայի կորոնավիրուսի իրավիճակի օպերատիվ շտաբը:

կորոնավիրուսով հիվանդը 79 տարեկան էր, նրան մարտի 14-ին հոսպիտալացրել էին հիվանդանոց: Նոր կորոնավիրուսի ախտորոշման նրա թեստի արդյունքը դրական էր:

Մահվան պատճառն է եղել թոքաբորբը՝ ուղեկցող ծանր հիվանդությունների ֆոնին՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ։

Կիսվել