ԱշխարհՏեսանյութ

Ռուսաստանում Կամազը բախվել է երկաթուղային գնացքին․ զոհվել է 2, վիրավորվել 140 մարդ

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը բախվել է Կամազին և դուրս է եկել ռելսերից: Գնացքի վեց վագոն կողաշրջվել է, ևս երեքը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Գնացքում եղել է 813 ուղևոր, մոտ 140 մարդ ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, իսկ տուժածներից 30-ը երեխա են:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է, որ վարորդի համար գնացքի տեսանելիությունը մեկ կիլոմետրից ավելի է եղել։ Գնացքավարը վթարային արգելակում է կիրառել, սակայն կարճ տարածության պատճառով չի հաջողվել խուսափել բախումից։ Գնացքի արագությունը կազմել է 65 կմ/ժ։

Ասլամբեկ Ուսմատովը, ով վարում էր Կամազ բեռնատար մեքենան, հույս ուներ անցնել, սակայն բախումից խուսափել չհաջողվեց։ Նա պնդում է, որ փորձել է արգելակել, ինչը նշանակում է, որ դեպի երկաթուղային գծերի մոտեցման արագությունն ավելի մեծ է եղել։

Մեր տեղեկություններով՝ 43-ամյա Ուսմատովը վարկերի ուշ վճարումների պատճառով հետախուզվում էր, իսկ բեռնատարը, որը նա վարել էր, եղել է կալանքի տակ։

Կիսվել